ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Դասախոսություն կարդաց Իգոր Պանարինը

Դասախոսություն կարդաց Իգոր Պանարինը
06.11.2014 | 22:07

ՀԱԿՊ համալսարանական լիգիայի սեմինարի շրջանակներում քննարկվեցին Եվրասիական տարածաշրջանի տեղեկատվական անվտանգության հիմնահարցերը:
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համալսարանական լիգիայի «Եվրասիայի տեղեկատվական անվտանգության ապահովման արդիական խնդիրները» խորագրով սեմինար, որը նախատեսված են Միջազգային հարաբերությունների, Սոցիոլոգիայի և Ժուռնալիստիկայի ֆակուլտետի առավել քան 100 ուսանողների համար:
Սեմինարը վարում էր Լիգայի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Իգոր Նիկոլայի Պանարինը: Ի դեպ, սեմինարը ՀԱՊԿ համալսարանական լիգիայի շրջանակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների համար իրականացվում առաջին անգամ:
Սեմինար-դասախոսության ընթացքում պրոֆեսոր Պանարինը խոսեց այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են ՀԱՊԿ-ի դերը Եվրասիական տարածաշրջանի անվտանգության ապահովման գործընթացում, գաղափարախոսությունների մեթոդիկա, տեղեկատվական պատերազմների տեսություն, «գունավոր հեղափոխությունները»՝ որպես տեղեկատվական պատերազմների ձևաչափ, տեղեկատվական պատերազմները սոցիալական ցանցերում և այլն:
Քաղաքագետը նախ խոսեց ՀԱՊԿ կազմավորման պատմության մասին, ապա տեսապատկերների միջոցով ներկայացրեց ՀԱՊԿ կառուցվածքը, ենթակառույցներն ու դրանց կազմում գործող աշխատանքային խմբերի հիմնական գործառույթները:
Հանդիպմանը ներկա էր նաև «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչ, ՀԱՊԿ վերլուծական միության անդամ Սերգեյ Սարգսյանը, ով հիմնականում խոսեց ՀԱՊԿ-Հայաստան փոխշահավետ համագործակցության մասին՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի ռազմաքաղաքական արդի հիմնախնդիրներին: «Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրին միացել է դեռևս 1992 թ-ին: Պետք է նշել, որ Արցախի գոյամարտում այդ իրադարձությունը լուրջ դերակատարում է ունեցել, և այսօր էլ ՀԱՊԿ-ի հետ սերտ համագործակցությունը դրական է անդրադառնում հակամարտության կարգավորման և ընդհանրապես տարածաշրջանում խաղաղության ապահովման գործընթացի վրա»,- նշեց Սերգեյ Սարգսյանը:
Ելույթներից հետո ուսանողները մի շարք հարցեր ուղղեցին բանախոսներին, որոնք հիմնականում վերաբերում էին հայ-ադրբեջանական հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վրա ՀԱՊԿ-ի ազդեցությանը:
Դասախոսության ռազմաքաղաքական հատվածից հետո սեմինարի հիմնականում ուղղությունն էին Համալսարանական լիգայի գործունեությունն ու նպատակները, ինչպես նաև տեղեկատվական պատերազմները:
Նշենք նաև, որ 2014 թ-ի ապրիլի 22-ին Եկատերինբուրգում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի 25 բարձրագույն ուսումնական հաստատություններ հիմնադրեցին ՀԱՊԿ համալսարանական լիգան, որի շրջանակներում էլ իրականացվում են տարբեր ծրագրեր և միջոցառումներ:
Լիգայի գլխավոր նպատակն է անվտանգության, տնտեսության, գիտության, տեխնիկայի, հումանիտար և տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավական և այլ բնագավառներում աջակցել Եվրասիական տարածքի բազմակողմանի զարգացմանը, ուստի՝ լիգայի շրջանակներում նախատեսվում է ձևավորել տարբեր խնդիրներով (տեղեկատվական, ֆինանսական, բնամթերքի, բնապահպանական և այլն) զբաղվող անվտանգության ինստիտուտներ, որոնք կհամակարգվեն լիգայի անդամ համալսարանների կողմից: Ներկա դրությամբ հումանիտար և սննդի արդյունաբերության անվտանգության հիմնախնդիրներով զբաղվող մի շարք ինստիտուտներ են ստեղծվել:

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ